Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում երեկ անցկացված «Եվրատեսիլ 2021» երաժշտական միջազգային մրցույթի հաղթողը Իտալիան է։ Երկիրը ներկայացրել է Maneskin ռոք խումբը` Zitti e Buoni երգի կատարմամբ։
Երկրորդ հորիզոնականում Ֆրանիան ներկայացնող Բարբարա Պրավին է, երրորդը` Շվեյցարիան։
1990 թվականից անցկացվող մրցույթին Հայաստանն այս տարի չի մասնակցել։ «Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ», - մարտին հայտարարել է Հանրային հեռուստաընկերությունը։