Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությանը մասնակցող տասնյակ ռուսաստանյան ընկերությունների և նավատորմերի նկատմամբ։
«Հյուսիսային հոսք - 2» գազատարը նախատեսված է երկու զուգահեռ խողովակաշարերով ռուսական գազը Բալթիկ ծովով Գերմանիա հասցնելու համար` շրջանցելով Ուկրաինան և մի շարք այլ երկրներ։ Ընդդիմախոսները պնդում են, որ այս նախագիծը կմեծացնի Գերմանիայի կախվածությունը ռուսաստանյան էներգակիրներից՝ Բեռլինին դարձնելով հանդուրժող ռուսաստանյան քաղաքականության նկատմամբ։
Ներկայում «Հյուսիսային հոսք - 2» գազատարի շինարարությունը դադարեցված է ամերիկյան պատժամիջոցների պատճառով, սակայն Մոսկվան և Բեռլինը պարբերաբար հայտարարում են այդ նախագծի իրականացումը ավարտին հասցնելու վճռականության մասին։