Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Էնթոնի Բլինքենը և Սերգեյ Լավրովը Ռեյկյավիկում Արկտիկական խոհրդի նիստի շրջանակներում ի շարս այլ հարցերի անդրադարձել են նաև Սիրիայի ճգնաժամին և հայ-ադրբեջանական լարվածությանը: Ըստ ՏԱՍՍ լրատվական գործակալության, այդ մասին հայտնել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:
«Պետքարտուղարն ընդգծել է Սիրիայի ժողովրդի համար մարդասիրական օգնություն ապահովելու կարևորությունը: Բացի այդ, քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության հարատև կարգավորման հնարավորությունը», - ասել է Փրայսը: