Ռեյկյավիկում հանդիպել են Բլինքենը և Լավրովը, քննարկել են նաև հայ-ադրբեջանական հակամարտությունը

Իսլանդիա - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Ռեյկյավիկում, 19-ը մայիսի, 2021թ․

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ երեկ Իսլանդիայում կայացած հանդիպման ընթացքում խորը մտահոգություն է հատնել Ուկրաինայի տարածքում և դրա շուրջ Ռուսաստանի շարունակվող ռազմական տեղակայման, «Ամերիկայի ձայն»-ի և «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի դեմ գործողությունների, Ալեքսեյ Նավալնիի առողջության և ընդդիմադիր կազմակերպությունների նկատմամբ բռնաճնշումների վերաբերյալ:

Պետքարտուղարն ընդգծել է Սիրիայի բնակչության համար մարդասիրական օգնության մատչելիության ապահովման հրամայականը, միաժամանակ քննարկվել են տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում` Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության երկարաժամկետ քաղաքական լուծում գտնելու հնարավորությունը:

Բլինքենը և Լավրովը պարտավորվել են շարունակել քննարկումները առաջիկայում: