Թեհրանում դրական են գնահատում Վիեննայում շարունակվող բանակցությունների ընթացքը

«Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վիենայում շարունակվող բանակցությունների ընթացքը դրական է», - այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին։

«Վերջին երկու շաբաթներին, բանակցությունների ընթացքում լավ առաջընթաց է արձանագրվել։ Դեռ կա մի քանի առանցքային հարց, որոնք հավելյալ ուսումնասիրության կարիք են զգում», - հայտարարել է իրանցի դիվանագետը՝ նշելով, որ բանակցությունների հաջորդ փուլը նվիրված է լինելու դրանց արդյունքների ամփոփմանը։