ԱՄՆ-ը Հայաստանում հյուպատոսություն բացելու ծրագրեր չունի

Երևանում ԱՄՆ դեսպանատունը, արխիվ

Միացյալ Նահանգները Հայաստանում հյուպատոսություն բացելու ծրագրեր չունի՝ «Ազատության» հարցմանն այսօր պաշտոնապես արձագանքեցին Երևանում ԱՄՆ դեսպանատնից։

Ավելի վաղ հայաստանյան լրատվամիջոցները գրել էին, թե Միացյալ Նահանգների կառավարությունը Հայաստանի կառավարութան հետ բանակցությունների մեջ է Հայաստանի Սյունիքի մարզում՝ Մեղրիում, ԱՄՆ հյուպատոսություն բացելու նպատակով։