Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Ջեյհուն Բայրամովը այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են «Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող վերջին գործընթացները»։ Այս մասին, Թուրքիայի ԱԳՆ-ին հղում անելով, հաղորդում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև Պաղեստինում ստեղծված կացությունը։