Նախօրեին զանգվածայի անկարգություններ, ծեծկեռտուք է սկսվել Վրաստանի Քվեմո-Քարթլիի Դմանիս քաղաքում՝ տեղում ապրող ադրբեջանցիների և էթնիկ վրացիների միջև։ Բռնություններին մասնակցել են քաղաքի տասնյակ բնակիչներ, կան ձերբակալվածներ՝ երկու կողմից էլ։
Ըստ լրատվամիջոցների՝ վեճը ծագել է կենցաղային հողի վրա, երբ տեղի խանութպաններից մեկը հրաժարվել է գարեջուր վաճառել մի խումբ երիտասարդների։
Այսօր առավոտից կրքերը կրկին թեժացել են, ոստիկանությունը ստիպված է եղել հավելյալ ուժեր տեղակայել քաղաքում։
Ներքին գործերի նախարարությունը հորդորել է կենցաղային վեճը չվերածել ազգամիջյան բախումների։