Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։
Կառավարությունից փոխանցում են, որ նրանք քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։
Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունը և կարևորել խնդրի լուծման նպատակով ՀԱՊԿ գործընկերների դիրքորոշումների համադրումը։