Ադրբեջանի օդուժը, այդ թվում՝ ռազմական օդանավերը, «Բայրաքթար» և այլ տեսակի անօդաչու թռչող սարքերը սկսել են ուսումնավարժական թռիչքներ կատարել համապատասխան պլանի համաձայն։ Այդ մասին այսօր հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության՝ ռազմական ունակությունները կատարելագործելու նպատակով ռազմական օդաչուներն ու ԱԹՍ-ի օպերատորները խնդիրները իրականացնում են ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին։ Վարժանքներում օդից հետախուզում է իրականացվում պայմանական հակառակորդի թիրախների կոորդինատորները որոշելու համար։
Հաղորդագրությունում չի նշվում, թե կոնկրետ որ տարածքում են իրականացվում թռիչքները։ Պաշտպանության նախարարությունից ԱՊԱ գործակալությանն ասել են, որ օդուժի միջոցների թռիչքները կատարվում են «որոշակի ուղղություններով»։