Քարաթափում Մեղրիի լեռնանցքում, ճանապարհահատվածը երկկողմանի փակ է

Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ավտոճանապարհի 356+500 հատվածում (Մեղրիի լեռնանցք) տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհահատվածը երկկողմանի փակ է, հայտնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտը»։

Այս պահին կատարվում է երթևեկության կազմակերպում և ճանապարհի մաքրում։