Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ բողոքարկելով վրացական դատարանների կողմից իր դեմ կայացված վճիռների իրավաչափությունը։ Այս մասին այսօր հաղորդել է Վրաստանի արդարադատության նախարարությունը։
Խոսքը բանկիր Սերգո Գիրգվիլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիի դեմ կատարված հարձակումների առթիվ կայացված դատավճիռների մասին է։
Սաակաշվիլին պնդում է, որ Սանդրո Գրգվիլիանիի մարդասպաններին ներում շնորհելու առթիվ իր դեմ կայացված վճիռը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային։ «Նույն փաստարկն է ներկայացվում նաև երկրորդ դատավճռի պարագայում», - փաստում է Վրաստանի արդարադատության նախարարությունը։
Գերատեսչության տեղեկություններով՝ «Սաակաշվիլին ընդդեմ Վրաստանի» գործի քննությունը ՄԻԵԴ-ում ընթանալու է ստանդարտ ընթացակարգով։ Վերջնական վճռի կայացման համար կպահանջվի առնվազն երկու տարի։