Հայաստանի ԱԳՆ-ը ցավակցում է Կազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվածների հարազատներին

Հայաստանի արտգործնախարարությունը «խորին ցավակցություն է հայտնում այսօր Կազանի թիվ 175 դպրոցում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով զոհվածների հարազատներին և բարեկամներին»:

«Մաղթում ենք շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին», - ասված է ԱԳՆ հայտարարությունում:

Այսօր Թաթարստանի մայրաքաղաք Կազանում ահաբեկչական հարձակման է ենթարկվել թիվ 175 գիմնազիան: Սպանվել է 8 մարդ: Կան տասնյակ վիրավորներ:

Հանցագործությունը կատարել է մի 19-ամյա երիտասարդ՝ ենթադրաբար, գիմնազիայի նախկին սանը, ով գրանցված հրազեն է ունեցել: Հարուցվել է քրեական գործ զանգվածային սպանության մեղադրանքով:

Թաթարստանի իշխանությունները մայիսի 12-ը սգո օր են հայտարարել: