Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր զանգահարել է Ադրբեջանի առաջնորդին։ Ըստ Կրեմլի հաղորդագրության, «նախագահները ջերմորեն շնորհավորել են միմյանց Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 76-րդ տարեդարձի կապակցությամբ, վերահաստատել ռուս-ադրբեջանական համակողմանի փոխգործակցությունը խորացնելու երկկողմ մտադրությունը և պայմանավորվել շարունակել շփումները՝ տարբեր մակարդակներով»։
Այսօր ավելի ուշ էլ Բաքու կմեկնի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Ադրբեջանի ղեկավարության հետ նրա հանդիպումները տեղի կունենան վաղը․ բանակցությունների առանցքում, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, լինելու է Հարավային Կովկասում բոլոր ճանապարհների ապաշրջափակման ու տնտեսական կապերի վերականգնման հարցը։