Նիկոլ Փաշինյանն Արտակ Դավթյանի հետ այցելել է Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարքունիքի մարզի N զորամաս։ Հայտնում է նրա խոսնակ Մանե Գևորգյանը:

Վարչապետի պաշտոնակատարը հայրենիքին մատուցած ծառայությունների համար մի շարք զինծառայողների հանձնել է պետական պարգևներ:

«Մեր պարտքը մեր նահատակների առաջ ուժեղ, արդար, օրինական, հպարտ և երջանիկ երկիր կառուցելն է: Եվ մենք իրավունք չունենք թույլ տալ, որ մեր նահատակների արյունն իզուր հեղված լինի: Մեր Հայրենիքը, նրա շենությունը, նրա զարգացումը, նրա հպարտությունը մեր ամենամեծ հարգանքը պիտի լինի մեր նահատակներին: Եվ այդ հպարտության առաջին գծում կանգնած է Հայոց հերոսական բանակը», - ասել է Նիկոլ Փաշինյանը: