Ազգային ժողովը դատապարտում է 1991թ. ադրբեջանական ԶՈՒ-ի իրականացրած «Կոլցո» օպերացիան

Հայաստանի Ազգային ժողովը խստորեն դատապարտում է 1991թ. Ոսկեպարի մատույցներում Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած «Կոլցո» օպերացիան, նշված է խորհրդարանի հայտարարության մեջ:

«30 տարի առաջ՝ 1991 թվականի մայիսի 6-ին, «Կոլցո» օպերացիայի դավադիր գործողությունների արդյունքում Նոյեմբերյանի շրջանի ոստիկանությունը Ոսկեպարի մատույցներում ադրբեջանական զինված ուժերի (ՕՄՕՆ) կողմից ենթարկվեց ռազմական հարձակման և շրջափակման: Արդյունքում սպանվեցին 11 հայորդիներ, մյուսները՝ գերեվարվեցին և տեղափոխվեցին ադրբեջանական բանտեր, որտեղ խոշտանգումների ենթարկվելուց հետո սպանվեցին ևս երեք ոստիկաններ», - հիշեցնում է Ազգային ժողովը: