Ալիևը Շուշին հռչակեց Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք

Արցախ - Շուշին մինչև 2020 թվականի պատերազմը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, որով Շուշին պաշտոնապես հռչակվում է երկրի մշակութային մայրաքաղաք։

Փաստաթղթում նշվում է, որ որոշման նպատակն է «վերականգնել քաղաքի պատմական դեմքը, մշակութային ավանդույթները․ ինչպես նաև միջազգային ասպարեզում այն ներկայացնել որպես Ադրբեջանի հարուստ մշակույթի, ճարտարապետության և քաղաքաշինության փայլուն մարգարիտ»: