Աբովյան պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա ուղղության տրանսպորտային թունելի լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 8-ին-ին ժամը 9-18-ը այդտեղ կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանը՝ պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցելով համաքաղաքացիների ներողամտությունը: