Ֆրանսիայում մայիսի 12-ից COVID-19-ի դեմ կսկսեն պատվաստել բոլոր քաղաքացիներին՝ անկախ տարիքից

Pfizer-BioNTech պատվաստանյութի սրվակներ, արխիվ

Ֆրանսիայում մայիսի 12-ից COVID-19-ի դեմ կսկսեն պատվաստել բոլոր քաղաքացիներին՝ անկախ տարիքից: Այս մասին երեկ հայտարարել է նախագահ Էմանյուել Մակրոնը պատվաստման խոշոր կենտրոն բացելուց հետո:

Ֆրանսիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումները կատարվում են անվճար և կամավոր հիմունքներով:

Երկրի իշխանությունները մտադիր են մինչև մայիսի 15-ը պատվաստել երկրի 30 միլիոն բնակչի, այսինքն՝ ամբողջ բնակչության գրեթե կեսին: Մինչ այժմ Ֆրանսիայում Pfizer պատվաստանյութ կարող էին ստանալ միայն 55-ից բարձր տարիքի մարդիկ: