Բաքվի դատախազությունն ավարտել է Վիգեն Էուլջեքյանի դեմ քննությունն ու գործն ուղարկել դատարան

Ադրբեջանի դատախազության շենքը Բաքվում, արխիվ

Բաքվի դատախազությունը հայտարարել է, թե ավարտել է լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի դեմ քննությունն ու գործն ուղարկել դատարան՝ միջազգային ահաբեկչության ու վարձկանության հոդվածներով:

Ադրբեջանցի իրավապահները պնդում են, թե սփյուռքահայը պատերազմել է Ադրբեջանի դեմ՝ դրամական վարձատրության դիմաց։ Հարազատները, մինչդեռ, հայտարարում են, թե նա վաղուց էր Բեյրութից Արցախ տեղափոխվել՝ մշտական բնակության։

Թե երբ է սկսվելու դատաքննությունը՝ չի հաղորդվում։

Մինչ այդ՝ երեկ հայաստանյան դատարանը ցմահ ազատազրկման էր դատապարտել Սիրիայի երկու քաղաքացիների՝ միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների և վարձկանության համար։