Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այսօրվա հրամանագրով՝ Կարեն Դանիելյանն ազատվել է արդարադատության նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Հարությունյանի մեկ այլ հրամանագրով` Ժիրայր Միրզոյանը նշանակվել է Արցախի արդարադատության նախարար, տեղեկացնում է Արցախի նախագահի գրասենյակը։