Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Բաքու: Առաջիկա ժամերին նա կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ապա` վարչապետ Ալի Ասադովի հետ։
Վրացական պատվիրակության կազմում է նաև երկրի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին։
Ավելի վաղ, խոսելով այս հանդիպման մասին, Ալիևն ասել էր, որ քննարկման հիմնական թեմաներից մեկը լինելու է տարածաշրջանի ապաշրջափակման ու համագործակցության նոր ձևաչափերի հարցը։