Մեծ յոթնյակի երկրներն այսօր կքննարկեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի խնդիրը, քանի որ նրանց վրա օրեցօր ավելի մեծ ճնշում է գործադրվում՝ կիսելու մատակարարումներն աղքատ երկրների հետ, որոնք հետ են մնում իրենց բնակչությանը պատվաստելու հարցում:
Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի և ԱՄՆ-ի բարձրաստիճան դիվանագետները բանակցություններ կվարեն COVID-19 համաճարակի և այլ գլոբալ մարտահրավերների վերաբերյալ: Նրանք այսօր կավարտեն եռօրյա բանակցությունները Լոնդոնում:
Զարգացած տնտեսություն ունեցող երկրները շեշտը դրել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության COVAX փոխանակման սխեմայի վրա, որով պատվաստանյութեր են բաժանվում ավելի քիչ զարգացած երկրներին: