Ադրբեջանը ստացել է Спутник V ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակը

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը, արխիվ

Այսօր Ադրբեջանը ստացել է կորոնավիրւսի դեմ ռուսական արտադրության Спутник V պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 40 հազար դեղաչափ: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխայիլ Բոչարնիկովը:

«Ռուսական պատվաստանյութի երկրորդ խմբաքանակը կժամանի մայիս ամսվա ընթացքում»,- ասել է դեսպանը:

Ռուսաստանի և Ադրբեջանի ստորագրած պայմանագրի համաձայն, Ադրբեջանն ընդհանուր հաշվով կստանա Спутник V տեսակի վակցինայի 300 հազար դեղաչափ:

Վակցինայի մատակարարման հարցը ապրիլին քննարկել են Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն և Ադրբեջանի Միլջի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահ Սահիբա Գաֆարովան: