Ռուսաստանը Persona non grata է հայտարարել Եվրամիության 8 բարձրաստիճան պաշտոնյայի, այդ թվում՝ Եվրախորհրդարանի ղեկավարին և Բեռլինի գլխավոր դատախազին․ այսուհետ նրանց մուտքը երկիր կարգելվի։
Արտգործնախարարությունը պարզաբանել է՝ սա Մոսկվայի պատասխանն է Եվրամիության՝ շաբաթներ առաջ կայացրած նույնաբովանդակ որոշման, որով արգելվել էր ՌԴ-ի 6 քաղաքացիների մուտքը Եվրոպա։
«Բրյուսելը անտեսում է հարաբերությունները երկխոսությամբ կարգավորելու՝ Մոսկվայի բոլոր առաջարկները», -հայտարարել է Արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարվան, պնդելով, թե Եվրամիությունը գնում է դրան՝ Միացյալ նահանգների թողտվությամբ ու հրահրմամբ։
Եվրամիությունը Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ էր սահմանել մարտին՝ մարդու իրավունքների շարունակական ոտնահարումների համար։