Լավրովը մայիսի 5-6-ն աշխատանքային այցով կլինի Երևանում, ապա Բաքվում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 5-6-ը աշխատանքային այցով կկատարի Երևան, իսկ մայիսի 10-11-ին` Բաքու: Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Գոյություն ունեցող պայմանավորվածություններին համապատասխան՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը մայիսի 5-6-ը աշխատանքային այցեր կկատարի Երևան, իսկ մայիսի 10-11-ը՝ Բաքու», - ասել է նա: