Հայաստանը տարածքային ամբողջականությանն ուղղված սպառնալիք է համարում Ալիևի պնդումը «Զանգեզուրի միջանցքի» մասին

Հայաստանի անվտանգության խոհրդի քարրտուղար Արմեն Գրիգորյան, արխիվ

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը տարածքային ամբողջականությանն ուղղված սպառնալիք է անվանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ «Ադրբեջանը կբացի Զանգեզուրի միջանցքն անկախ Երևանի համաձայնությունից»:

Այդ մասին Գրիգորյանն ասել է այսօր Դուշանբեում՝ ՀԱՊԿ երկրների ազգային անվտանգության խորուրդների քարտուղարների նիստում:

Գրիգորյանը գործընկերներին կոչ է արել արձագանքել Ալիևի հայտարարությանը․ - «Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ ուղիղ սպառնակիք ՀԱՊԿ անդամ պետության տարածքային ամբողջականությանը: Նման բաները չի կարելի անտեսել, հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները, ես կարծում եմ, որ մեր կազմակերպությունը պետք է միանշանակ դիրքորոշում դրսևորի ՀԱՊԿ անդամ ցանկացած երկրի տարածքային ամբողջականությանն ուղղված ոտնձության պարագայում»։

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը նաև խոստորեն քննադատել է Բաքվում «ռազմական ավարի պուրակի» բացումը:

«Նման «պուրակի» գաղափարն ինքնին ֆաշիզմի դսևորում է», - ասել է Արմեն Գրիգորյանը:

Տե՛ս նաև այստեղ