Նարեկ Ղուշչյանը նշանակվեց Տավուշի փոխմարզպետ

Տեսարան Տավուշի մարզից, արխիվ

Վարչապետի պաշտոնակարատ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ՝ Նարեկ Ղուշչյանը նշանակվել է Տավուշի մարզպետի տեղակալ:

Որոշման տեքստը տեղադրված է Կառավարության e-gov.am կայքում։

Նշենք, որ Տավուշի փոխմարզպետ Թաթուլ Ստեփանյանն այս տարվա ապրիլի 26-ին ազատվեց պաշտոնից, որը զբաղեցնում էր 2019-ի ապրիլից։