Հայաստանի նախագահը ցավակցել է Իրաքի նախագահին՝ Բաղդադում հրդեհի կապակցությամբ

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական նամակ է հղել Իրաքի նախագահ Բարհամ Սալեհին՝ Բաղդադում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ, որի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներ:

Ըստ նախագահի գրասենյակի՝ Արմեն Սարգսյանն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել Բարհամ Սալեհին, զոհվածների հարազատներին մաղթել է տոկունություն և համբերություն, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում: