Մոսկվայի քաղաքային դատարանը կասեցրել է Ալեքսեյ Նավալնիի շտաբների գործունեությունը՝ մինչև կազմակերպությունը ծայրահեղական ճանաչելու մասին Դատախազության հայցի վերաբերյալ որոշումը: Այս մասին հայտնել է Նավալնիի կառույցների շահերը ներկայացնող փաստաբան Վալերի Վետոշկինը։
Սա նշանակում է, որ Նավալնիի կառույցներն այլևս չեն կարողանա ակցիաներ կազմակերպել, մասնակցել ընտրություններին, օգտվել բանկային հաշիվներից։
Դատախազությունը նաև միջնորդել է դադարեցնել Նավալնու ղեկավարած երկու այլ կառույցների՝ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի և Քաղաքացիների իրավունքների պաշտպանության հիմնադրամի գործունեությունը: Ավելի վաղ, հիշեցնենք, Կոռուպցիայի դեմ պայքարի հինադրամը հայատարվել էր արտասհամանյան գործակալ։
Ապրիլի 16-ին դատախազությունը պահանջել է կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը և ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի շտաբները ճանաչել ծայրահեղական կազմակերպություններ:
«Ազատական կարգախոսների քողի տակ այդ կազմակերպությունները զբաղվում են սոցիալական և հասարակական-քաղաքական իրավիճակի ապակայունացման համար պայմանների ձևավորմամբ։ Նրանց գործունեության փաստացի նպատակը սահմանադրական կարգի հիմունքների փոփոխման համար պայմանների ստեղծումն է, այդ թվում ՝ «գունավոր հեղափոխության» սցենարի օգտագործմամբ», - պնդում են դատախազությունում։
Հաղորդագրության մեջ նաև ասված է, որ այդ կառույցներն օգնում են Ռուսաստանի տարածքում անցանկալի միջազգային կազմակերպությունների գործնեությանը։
Կոռուպցիայաի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավարները հայտարարել են․ - «Փաստորեն, Կրեմլը հենց նոր պահանջել է ծայրահեղականների ճանաչել բոլոր նրանց, ովքեր համաձայն չեն Կերմլի հետ»:
Նավալնիի թիմակիցների կարծիքով՝ իշխանությունների գործողությունները կապված են բողոքի մեծ հանրահավաքի նախապատրաստման և Պետդումայի ընտրությունների հետ։
Դատախազության հայցը կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի, քաղաքացիների իրավունքների պաշտպանության հիմնադրամի և Ալեքսեյ Նավալնիի շտաբների դեմ այդ կազմակերպություններին ծայրահեղական ճանաչելու մասին գրանցվել է Մոսկվայի քաղաքային դատարանում: Դատարանի կայքում տեղադրված քարտում գործի կատեգորիան նշված է որպես «այլ կազմակերպությունների լուծարման մասին»։