Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների՝ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը պլանավորվում է ամառային ամիսներին, սակայն հստակ օրն ու հանդիպման վայրը դեռևս չի որոշվել, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Ապրիլի 13-ին Պուտինն ու Բայդենը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Սպիտակ տան ղեկավարը ռուսաստանցի պաշտոնակցին առաջարկել է հանդիպել։