Մեկնարկել է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի պաշտոնական այցը Հայաստան:
Ըստ Հայաստանի արտգործնախարարության՝ Լանդսբերգիսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Սուրբ նահատակների հիշատակին:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ: