Թուրքիայի նախագահը քննադատել է երրորդ երկրներին, որոնք միջամտում են Անկարայի ներքին գործերին․ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգների առաջնորդը ապրիլ 24-յան իր ուղերձում պաշտոնապես ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը՝ դառնալով առաջին նախագահը ԱՄՆ պատմության մեջ։
«Այսօրինակ քննարկումներից որևէ մեկը չի շահում, դրանցով պետք է պատմաբանները զբաղվեն»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը, հավելելով` երրորդ երկրների կողմից քաղաքականացվելով` «այս հարցը դառնում է գործիք մեր երկրի ներքին գործերին միջամտելու համար»։
2019-ին, երբ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները հատուկ բանաձևերով ճանաչել էին Հայոց ցեղասպանությունը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը 1915-ին կատարվածի մեջ մեղադրել էր հայերին: «Հայկական հանցավոր խմբերի և նրանց աջակիցների տարհանումը, որոնք Արևելյան Անատոլիայում կոտորել էին մահմեդականների, այդ թվում` կանանց ու երեխաների, ամենաբանական քայլն էր, որ կարելի էր անել այդ փուլում», - գրել էր Էրդողանը Թվիթերում: