Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը հայտարարել է, թե Հայաստանի՝ Ցեղասպանության ճանաչման կոչը, որը, նրա պնդմամբ, «հակասում է պատմական փաստերին», խարխլում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման փորձերը, փոխանցում է թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը ևս հայտարարել է, թե «պատմական փաստերի շահարկումը նեղ քաղաքական նպատակների համար ոչ անցյալին է օգնում, ոչ էլ ներկային»:
Վերջին օրերին միջազգային մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ, վկայակոչելով Սպիտակ տան իրենց աղբյուրները, հայտնել են, որ Միացյալ Նահանգների նախագահը թուրքական կողմին տեղեկացրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր մտադրության մասին: