Լուկաշենկոն մտադիր է արտակարգ իրավիճակում նախագահի լիազորությունները ԱԽ-ին փոխանցելու դեկրետ ստորագրել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Բելառուսի նախագահը հայտարարել է, թե պատրաստվում է հատուկ դեկրետ ստորագրել, ըստ որի արտակարգ իրավիճակում նախագահական լիազորությունները պետք է փոխանցվեն Անվտանգության խորհրդին։ Այլ մանրամասներ Ալեքսանդր Լուկաշենկոն չի հայտնել։

Օրեր առաջ նա հանդիպել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ավելի քան 4 ժամ շարունակված բանակցություններում երկու նախագահները քննարկել էին միութենական պետության ու ինտեգրացիայի հարցը։

Ավելի վաղ Մինսկ էր մեկնել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ երկու երկրների հարկային համակարգերն ինտեգրելու առաջարկով։