Միացյալ Նահանգներում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Պետդեպարտամենտ:
Ամերիկյան կողմը, ըստ պաշտոնական հաղորդագրության, իր մտահոգությունն է փոխանցել ռուս դիվանագետին Եվրոատլանտյան տարածաշրջանում իրավիճակը ապակայունացնելու` Ռուսաստանի շարունակական փորձերի առնչությամբ, ինչպես նաև Վաշինգտոնի լիակատար աջակցությունը հայտնել Չեխիայի Հանրապետությանը:
Ավելի վաղ` անցած շաբաթ, Պրահան հայտարարել էր, թե ռուսական հատուկ ծառայությունները Չեխիայի տարածքում պայթյուններ են կազմակերպել, որոնց հետևանքով երկու մարդ զոհվել էր, 150 տոննա ռազմամթերք` ոչնչացվել: Ի նշան բողոքի՝ Չեխիան արտաքսել է տասնյակ ռուս դիվանագետների, ի նշան համերաշխության`այդ քայլին էին դիմել նաև ԵՄ անդամ մի շարք այլ պետություններ:
Ռուս դիվանագետը Պետքարտուղարության հետ զրույցում կտրականապես հերքել է այս մեղադրանքները, ասված է Ռուսաստանի դեսպանատան թվիթերյան գրառման մեջ: