Որոնողական աշխատանքները շարունակվում են Իշխանաձոր համայնքի տարածքում և հարակից բնակավայրերում

Զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի տարածքում և հարակից բնակավայրերում, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում իրականացված որոնումների ընթացքում հայտնաբերված, ինչպես նաև ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1551 է, որից 27-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են: