Երևանում` Ազատության հրապարակից մեկնարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ: Երթը կազմակերպվում է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կողմից:
Այս անգամ երթի կարգախոսն է «Ճանաչում, դատապարտում, հատուցում»:
Երթի մասնակիցները Բաղրամյան պողոտայով, Կիևյան փողոցով կբարձրանան Ծիծեռնակաբերդ, այստեղ` Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի մոտ կլինի միասնական աղոթք: