ԳՇ պետն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են ռազմական ոլորտում երկկողմ համագործակցության հարցեր

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին՝ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելի ուղեկցությամբ։

Պաշտպանութւյան նախարարությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական ոլորտում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, նախանշվել են համագործակցության հետագա ծրագրերը։

Անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: