Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի ստորին պալատի՝ Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը և Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանն այսօր զրուցել են և պայմանավորվել մայիսի կեսերին հանդիպել Մոսկվայում:
Երկու խոսնակների զրույցի մասին հաղորդագրությունն, ըստ ՏԱՍՍ լրատվական գործակալության, տեղադրված է Պետական դումայի պաշտոնական կայքէջում:
Հաղորդագրության համաձայն, Վոլոդինը և Միրզոյանը քննարկել են «խորհրդարանական ձևաչափով երկկողմ համագործակցության հնարավորությունները»: