Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի տնօրինությամբ այսօր ժամը 23:00-ին կհնչեն Հայոց եկեղեցու բոլոր տաճարների զանգերը՝ ի ոգեկոչումն Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի, հաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Վաղը՝ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։