ԱՄՆ-ը պաշտոնապես դուրս թողեց Թուրքիային F-35-երի ծրագրից

F-35 մարտական օդանավը, արխիվ

Միացյալ Նահանգները պաշտոնապես դուրս թողեց Թուրքիային F-35 մարտական ինքնաթիռների արտադրության ծրագրից՝ ռուսական С-400 (S-400) հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու համար, РИА "Новости"- ին ասել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջեսիկա Մաքսվելը:

«Մեր դիրքորոշումը չի փոխվել: S-400-ներն անհամատեղելի են F-35-երի հետ, և Թուրքիայի մասնակցությունը ծրագրին դադարեցվել է: Մենք շարունակում ենք Թուրքիային F-35-երի գործընկերությունից պաշտոնապես բացառելու գործընթացը, ինչպես հայտարարվել էր 2019-ի հուլիսին»․ - ասել է Պենտագոնի ներկայացուցիչը:

Ավելի վաղ Անկարան պարտավորվել էր գնել 100 F-35 ինքնաթիռ, ներգրավվել էր նաև դրանց համար ավելի քան 1000 մասերի արտադրությունում: Ինչպես ավելի վաղ РИА "Новости"- ին հայտնել էր Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարար Մուստաֆա Վարանքը, Թուրքիան շարունակում է արտադրել այդ մասերը՝ չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ը դադարեցրել է իրենց մասնակցությունը նախագծին:

Պաշտոնական Վաշինգտոնը, հիշեցնենք, Անկարային կոչ էր անում հրաժարվել S-400-ների գործարքից և փոխարենը գնել ամերիկյան Patriot համակարգեր: Թուրքիան հրաժարվեց զիջումների գնալ և շարունակեց բանակցությունները S-400- ների լրացուցիչ խմբաքանակ ձեռք բերելու շուրջ: