Կանադայի Կանաչների կուսակցության անդամ, պատգամավոր Էլիզաբեթ Մեյը արտգործնախարար Մարկ Գարնոյին ուղղված նամակում մտահոգություն է հայտնել հայ ռազմագերիների՝ Ադրբեջանում պահվելու փաստի առնչությամբ։
Օտտավայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Մեյը կոչ է արել, որպեսզի Կանադան պաշտպանի Human Rights Watch-ի առաջարկությունները և աջակցի հայ ռազմագերիներին։
Հայկական կողմի տարբեր տվյալներով` այսօր Ադրբեջանի տարածքում կա շուրջ 200 հայ ռազմագերի։ Մինչ այժմ Հայաստան է վերադարձվել 69 գերի, ազատ է արձակվել և Բեյրութ վերադարձել նաև լիբանանահայ Մարալ Նաջարյանը։