Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել Դոնբասի ցանկացած վայրում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է հանդիպել Դոնբասի ցանկացած վայրում։

Երկրի արևելքում իրավիճակի սրման ֆոնին, երեկ նա հանդես է եկել տեսաուղերձով, ասելով, թե Ուկրաինան պատերազմ չի ցանկանում, բայց պատրաստ է պատերազմի։

«Մի անգամ Ռուսաստանի նախագահն ասել է՝ եթե կռիվն անխուսափելի է, պետք է խփել առաջինը։ Բայց իմ կարծիքով, այսօր յուրաքանչյուր առաջնորդ պարտավոր է հասկանալ, որ կռիվը չի կարող անխուսափելի լինել, եթե խոսքը խուլիգանների մասին չէ, այլ իրական պատերազմի ու միլիոնավոր մարդկային կյանքերի մասին է։ Ի տարբերություն կռվի՝ պատերազմում պարտվում են բոլոր կողմերը»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին հայտնել է, որ Նորմանդական քառյակի խորհրդականների ու եռակողմ շփման խմբի հանձնախմբի երկօրյա նիստերում քննարկվել է կրակն ամբողջությամբ դադարեցնելու ռեժիմը վերականգնելու հարցը և չնայած բոլոր կողմերի աջակցությանը՝ Ռուսաստանը հրաժարվել է պաշտպանել ընդհանուր հայտարարությունը։