Որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում՝ մեկ ջոկատով

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Հադրութի շրջանում։

Ըստ Արցախի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ՆԳՆ ԱԻՊԾ)՝ սկսած 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, փրկարարներն Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում իրականացնում են որոնողափրկարարական աշխատանքներ։

Հինգ ամսվա ընթացքում իրականացված որոնումների արդյունքում, Արցախի կորուսյալ տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1544 աճյուն, որից 27-ը՝ նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են։