Ըստ Արցախի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ՆԳՆ ԱԻՊԾ)՝ զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։
Ռազմագործողությունների դադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել կամ հայկական կողմին է փոխանցվել ընդհանուր 1543 աճյուն։