Հայերի առջև մեծ մեղք ունի նաև միջազգային հանրությունը, որ Հայաստանին թողել է մենակ Ադրբեջանի հետ, շեշտում է Բոժկոն

Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոյի համոզմամբ՝ միջազգային հասարակությունը մեծ մեղք ունի հայ ժողովրդի առաջ, որովհետև, ինչպես նախկին դեսպանը նշեց, Հայաստանին թողել է մենակ Ադրբեջանի հետ։

«Ազատության» «Կիրակնօրյհա վերլուծական Հրայր Թանմրազյանի հետ» հաղորդման ժամանակ Բոժկոն ընդգծեց՝ իրավիճակից դուրս գալու լավագույն ելքը համախմբվելն է։

Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատությու»․ - Պարոն Բոժկո, իսկ ի՞նչ կարող եք ասել Հայաստանի վերջին իրադարձությունների մասին, շատ ծանր շրջան ունեցավ Հայաստանը, պատերազմում մեծ պարտություն կրեց, մեծ կորուստներ ունեցանք։ Դուք հավանաբար հետևում եք, գիտեմ, որ Ֆեյսբուքում գրառումներ էիք կատարում։

Բոժկո․ - Ես ոչ միայն հետևում էի, այլ ես ներկա էին Հայաստանում այն օրերին։ Ես տեսել եմ ինչպես է պատերազմը սկսվել, ինչպես է ընթացել պատերազմը, որ պարտություն է բերել ուղղակի ոչ ասեի հայ ժողովրդին, այլ միջազգային հասարակությանը, որովհետև, իմ կարծիքով, այնտեղ միջազգային հասարակությունն ավելի մեղք ունի հայ ժողովրդի առաջ, որովհետև վերջիվերջո Հայաստանին թողել է մենակ Ադրբեջանի հետ, բայց ոչ միայն Ադրբեջանի, ախր գաղտնիք չէ, որ Ադրբեջանի կողքն էլ Ռուսաստանն է, որովհետև հենց Ռուսաստանի թույլտվությամբ է սկսել այդ պատերազմը։ Դրա համար մի կողմից էդպես է, մյուս կողմից էլի ցավակցում եմ հայերին, որ ունեին և ունեք, ինչպես ես հասկանում եմ հիմա այնպիսի դաշնակից, ինչպես Ռուսաստանն է։

«Ազատությու»․ - Պարոն Բոժկո, Դուք իբրև դեսպան, ի՞նչ կարելի է անել այս իրավիճակում, ի վերջո, եթե Դուք խորհրդականը լինեիք վարչապետի, ի՞նչ կասեիք նրան։

Բոժկո․ - Ի՞նչ անենք, Հրայր ջան, Դուք լավ գիտեք ինչ պետք է անեք, պետք է համախմբվեք, բայց բանն այն է, որ չեք կարող։ Հիշում եմ բազմիցս կրկնում են, որ հա, Հայաստանը պետք է այնպիսի երկիր լինի, ինչպես Իսրայելը, պետք է վարվի այնպես, ինչպես իսրայելցիները, ինչո՞ւ չեք վարվում, ինչո՞ւ եք փախչում ձեր հայրենիքից, ինչո՞ւ եք թողնում, ինչո՞ւ եք հանձնվում Ռուսաստանին լրին, դա է հարցը, հասկանում եք, հայ ժողովուրդը խելացի ժողովուրդ է, այդպիսի պատմություն ունի և չի կարողանում այս վճռական պահին համախմբվել, դա է հարցն ինձ համար։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև