Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք

Աարցախում ապրիլի 17-ին կատարվել է 63 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք:

Արցախի առողջապահության նախարարույթունը հայտնում է, որ վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2606 դեպք: Կատարվել է 23 հազար 100 թեստավորում: