Ադրբեջանը դժգոհ է Տոյվո Կլաարի և Դավիթ Բաբայանի հանդիպման փաստից

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար, արխիվ

Բաքուն պաշտոնական բողոք է ներկայացրել Եվրամիության ղեկավարությանը՝ Հարավային Կովկասում այդ կառույցի հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի և Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Դավիթ Բաբայանի՝ ապրիլի 15-ին Երևանում կայացած հանդիպման պատճառով։

«Թուրան» գործակալության փոխանցմամբ` ուրբաթ երեկոյան Ադրբեջանի ԱԳՆ է հրավիրվել Բաքվում ԵՄ դեսպան Կեստուտիս Յանկաուսկասը։ Հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը նշել է, որ Տոյվո Կլաարը «չպետք է այնպիսի քայլեր ձեռնարկի, որոնք հաշվի չեն առնում հակամարտության ավարտից հետո տարածաշրջանում ստեղծված նոր իրողությունները»։

Ադրբեջանական կողմի փոխանցմամբ` ԵՄ հատուկ ներկայացուցչի նման գործողությունները «հակառակ կողմի մոտ չարդարացված ակնկալիքներ են ձևավորում»։