Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզում է։
Նրա խոսնակ Մանե Գևորգյանի փոխանցմամբ` վարչապետը հանդիպումներ կունենա մի քանի համայնքների բնակիչների հետ, հարգանքի տուրք կմատուցի Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին, կայցելի նորակառույց նախակրթարան, կծանոթանա ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։
Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում հունիսի 20-ին նախատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Մինչ այդ նախորդ շաբաթներին նա «Իմ քայլի» պատգամավորների ուղեկցությամբ այցելել է մի քանի այլ մարզեր, ինչը քննադատությունների արժանացավ ընդդիմադիրների կողմից, ըստ փորձագետների` դա ոչ պաշտոնական քարոզարշավի մեկնարկն էր: